Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Լույս քո երկնային ճամփաներին, սիրելի Մորիս

Լույս քո երկնային ճամփաներին, սիրելի Մորիս
19.02.2015 | 13:19

Տևական ու ծանր հիվանդությունից հետո երկրային կյանքին այսօր հրաժեշտ տվեց մեր թերթի քաղաքական մեկնաբան Կարմեն Դավթյանի կյանքի ընկերը:
«Իրատես de facto»-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է Կարմենին սիրելի ամուսնու` ՄՈՐԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ վաղաժամ մահվան կապակցությամբ և կիսում նրա ընտանիքի անդամների, հարազատների ու ընկերների անսփոփ վիշտը:
Լույս իջնի հոգուդ, սիրելի Մորիս:
Հոգեհանգիստը` փետրվարի 20-ին` Չորրորդ գյուղ, Դեղոյան 9 հասցեից, ժամը 18:00-ին, հուղարկավորությունը` փետրվարի 21-ին, ժամը 14:00-ին` նույն հասցեից:

Դիտվել է՝ 4029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ